«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Մարտի 26, 2026

Մարտի 26, 2026
28.03.2026 | 11:36

Իսպանացի երիտասարդ աղջիկ էր՝ Noelia Castillo Ramos անունով։

Ընդամենը 25 տարեկան…

Մի կյանք, որը կարող էր լրիվ այլ կերպ դասավորվել։

Նա անցել էր սարսափելի փորձությունների միջով՝

բռնություն, կոտրված ճակատագիր,

մշտական ֆիզիկական և հոգեկան ցավ։

Երկար պայքարից հետո

նա որոշեց վերջ դնել իր կյանքին

էվթանազիայի միջոցով որ արտոնված է Իսպանիայում։

Այո, փաստ է՝

այդ որոշումը անցել է երկար իրավական և բժշկական ճանապարհ,

և օրենքը թույլ է տվել դա։

Բայց մի հարց շարունակում է մնալ ներսումս՝

արդյո՞ք սա իսկապես այն «լավագույնն» էր, ինչ կարող էր տալ աշխարհը մի մարդու,

ով արդեն այնքան շատ էր կրել…

Երբեմն թվում է՝

մարդիկ ոչ թե փրկվում են իրենց ցավից,

այլ պարզապես մնում են մենակ իրենց ցավի մեջ։

Եվ դա է ամենածանր մասը։

Ես չեմ ուզում դատել։

Բայց չեմ կարող նաև լռել։

Որովհետև վստահ եմ՝

յուրաքանչյուր մարդ արժանի է ոչ միայն ընտրության,

այլ նաև իրական սիրո, խնամքի ու ներկայության,

մինչև վերջ։

Աղոթք քեզ համար…

Թող այնտեղ գտնես այն խաղաղությունը,

որն այս աշխարհը չկարողացավ տալ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3241

Մեկնաբանություններ